
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։
Ստեփան Գալստյանը ազատ կարձակվի 25 միլիոն դրամ գրավի դիմաց:
Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նախորդ տարվա հոկտեմբերի 2-ին Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին կալանավորելու մասին որոշում էր կայացրել։
Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ Գալստյանը կալանավորվել է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում։
Նույն գործի շրջանակներում կալանավորվել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու ԶՈՒ-ին ռազմամթերք մատակարարող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո):