Բանգլադեշում դատարանը Խաղաղության նոբելյան մրցանակակիր Մուհամադ Յունուսին դատապարտել է վեց ամսվա բանտարկության, գրել է Dhaka Tribune թերթը։
Յունուսի հետ միասին դատապարտվել է նաեւ նրա հիմնադրած Grameen Telecom հեռահաղորդակցային ընկերության ղեկավար Աշրաֆուլ Հասանը։ Նրանց նաեւ տուգանքներ են նշանակել։
Մուհամադ Յունուսը Խաղաղության նոբելյան մրցանակի է արժանացել 2006թ. տնտեսական զարգացման ուղղությամբ կատարած իր գործունեության համար։ Նա միջազգային ճանաչում է ստացել, քանի որ միկրովարկեր է տամադրել աղքատներին Բանգլադեշի գյուղական վայրերում։
2022թ. Բանգլադեշի Հակակոռուպցիոն հանձնաժողովը սկսել է հետաքննություն Յունուսի բարեգործական հիմնադրամների նկատմամբ։ Նրան մեղադրել են գյուղացիների ֆինանսական ճորտացման մեջ։ Վերջինները նրան պետք է վարկերի դիմաց վճարեին տարեկան 20 տոկոս։