Նոբելյան մրցանակի դափնեկիր Արդեմ Փաթափությանին հանձնվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամի դիպլոմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 16-ին Նոբելյան մրցանակի դափնեկիր Արդեմ Փաթափությանը, նախարարի տեղակալ Անի Իսպիրյանի ուղեկցությամբ, այցելել է Գիտությունների ազգային ակադեմիա, որտեղ նախագահության ընդլայնված նիստին նրան հանձնվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամի դիպլոմ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, շնորհավորելով ամերիկահայ գիտնականին՝ Նոբելյան մրցանակի արժանանալու կապակցությամբ, ասել է․ «Մայր հայրենիքում մենք բոլորս հպարտ ենք այս մեծ ձեռքբերման համար և համարում ենք, որ այն մեր ազգի կարևոր նվաճումներից է»:

«Ընդունելությունը, որին արժանացա Հայաստանում, խոսում է այն մասին, որ այստեղ գնահատվում են գիտությունը և գիտության նվաճումները», – իր շնորհակալական խոսքում նշել է Արդեմ Փաթափությանը։

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր այս դահլիճում գտնվել Ձեզ նման մարդկանց հետ։ Շնորհավորում եմ պարոն Փաթափությանին և մեզ բոլորիս։

Էկոնոմիկայի նախարարության և անձամբ նախարար Վահան Քերոբյանի կողմից հրավիրել էինք պարոն Փաթափությանին Հայաստան, և հրավերի ձևը, իմաստն այնպիսին էին, որ նա, ընդունելով այն, այցելեց Հայաստան՝ մասնակցելու նախարարության կողմից կազմակերպված «Գիտության և գործարարության օրեր-2022» միջոցառմանը», – ասել է Անի Իսպիրյանը՝ հավելելով, որ միջոցառման շրջանակում կազմակերպված համաժողովը, հայազգի աշխարհահռչակ գիտնականների մասնակցությամբ, մեծ հետաքրքրություն է առաջացրել հանրության շրջանում։




Լրահոս