ՀԵՏԱՁԳՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր NEWS.am-ի դեմ Արիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի ներկայացրած հայցով դատական նիստը, որը, սակայն, անորոշ ժամկետով հետաձգվել է` դատարանի շենքի հոսանքազրկման պատճառով: «Նոյեմբերի 15-ին եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածը, ապա գործը կկարճվի, իսկ եթե չճանաչեց, գործը կրկին կշարունակվի, բայց այդ դեպքում ՍԴ-ն պետք է որոշի, թե ինչ իրավակիրառ պրակտիկա է կիրառվելու դատարաններում»,-նշել է NEWS.am-ի ներկայացուցիչ Արամազդ  Կիվիրյանը: Հիշեցնենք, որ NEWS.am-ի դեմ ներկայացված հայցի համար հիմք է հանդիսացել լրատվական գործակալության 2010թ. նոյեմբերի 23-ին տպագրված հոդվածն այն մասին, որ  քաղաքացի Հովհաննես Կաթրջյանին վերոնշյալ բժշկական կենտրոնը խաբելով   10 տարի շահագործման ժամկետով էլեկտրակարդիոխթանիչի փոխարեն վիրահատությամբ մեկ այլ, էժանագին սարք է տեղադրել:




Լրահոս