Բարձր եմ գնահատում, որ Եվրոպայի խորհրդում Իսպանիայի նախագահությունը առաջ է մղել մեր ընդհանուր օրակարգը. Միրզոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսին՝ Եվրոպայի խորհրդում Իսպանիայի նախագահության բացառիկ բարդ ժամանակներում գործունեություն ծավալելու համար:

«Բարձր եմ գնահատում, որ Եվրոպայի խորհրդում Իսպանիայի նախագահությունն առաջ է մղել մեր ընդհանուր օրակարգը՝ ուղղված Հայաստանի հետ ԵՄ գործընկերության հետագա ամրապնդմանը՝ հիմնված ընդհանուր տեսլականի վրա»,- նշված է արտգործնախարարի X-ի միկրոբլոգում։

Միրզոյանը ողջունել է Բելգիային և իր գործընկեր Հաջա Լահբիբին՝ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: «Հայաստանն ակնկալում է համատեղ աշխատանք Բելգիայի նախագահության հետ՝ ԵՄ-ի հետ մեր գործընկերությունն է՛լ ավելի խորացնելու և ամրապնդելու ուղղությամբ՝ մեր քաղաքացիների իղձերն արդյունավետ բավարարելու համար»,- նշել է ԱԳ նախարարը:




Լրահոս