ԲՀԿ -ի ծերունական կլիմաքսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինձ շատ հետաքրքիր է, ո՞րն էր նպատակը այսօր դուրս գալ փողոցներ ու ԲՀԿ-ական ջահել, դհոլչիների շրջայցը, որը տարօրինակ կերպով ականջ էր խլացնում ընդամենը, հեթով-կարգով դհոլ զարկելու, անունն էլ ցույց հռչակելու, ինչ-որ անհասկանալի եղանակ փոխելու կամ իրականացնելու պրոցեսը:

Ինչով է ԲՀԿ-ն տարբերվում Սամվել Ալեքսանյանի կազմակերպած փակ շուկայի դիմաց տրտինգ տվող անատամ կնանիքի խմբից, ովքեր տրտինգ էին տալիս փակ շուկայի շրջակայքում… այստեղ են ասում  ՝  իմաաաաաաաաստը… Ասենք փակ շուկայի գործը իրականացնելու և անատամներին հավաքելու համար Սամվել Ալեքսանյանից բավականին մեծ գումարներ պահանջվեց, որ բաժանի հետո հասնի նրան, որ գործը վերջիվերջո հասնի իր տրամաբանական հանգուցալուծմանը, հիմա ի՞նչ մտածես նույն աշխատելավոճն է ընտրել ԲՀԿ-ն, ով մի ժամանակ արհեստական ընդդիմություն էր խաղում, հետո դարձավ այլընտրանք, հիմա կրկին ուզում է արհեստական ընդդիմություն դառնալ, շուրջն էլ հավաքել կուսակցությունների, որոնց ես անձամբ համակրել եմ: Այսօրվա դհոլչիներին մի անվանում կտամ ` կամ երկրում ձևավորվում է նոր երիտբարգավաճցիներ, ովքեր ոչնչով չեն տարբերվում հանրապետական հարութիկներից, սաքուլիկներից, կամ ԲՀԿ-ում սկսվել է ծերունական կլիմաքսը… երկու տարբերակն էլ ի վնաս ԲՀԿ-ի և ԲՀԿ առաջնորդի դեմ է աշխատում, մոտավորապես ՝  ես քեզ ջան ասեմ, իսկ դու ինձ հա ջան: Վերջին տարբերակը այն է, որ ՀՀԿ-ին ցույց էր պետք ու այն իրականացվեց ԲՀԿ-ի միջոցով, դե ինչպես է լինում, պատվիրում են ու պատվերը կայանում է հիմա լավ կամ վատ, կարևոր չէ… ուղղակի այլևս էլ չեմ զարմանում…




Լրահոս