ՌԴ նախագահ Պուտինի հրամանով հայեր են պարգևատրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանը պետական ​​մրցանակի է արժանացել ԶԼՄ-ների զարգացմանը մատուցած ծառայությունների համար։ Բաբայանը պարգեւատրվել է Բարեկամության շքանշանով։

ՌԴ նախագահ Պուտինի ստորագրած փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Նույն մրցանակներին են արժանացել НТВ բաժնետիրական հեռուստաընկերության բաժնի ղեկավար Նիկոլայ Բայախչյանը և Ռուսաստանի ԱՆՕ Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Արմեն Քեռյանը։

Պարգևատրվել են նաև Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության մանկաբարձության և գինեկոլոգիայի գծով գլխավոր մասնագետ Լեյլա Ադամյանը («Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալ) և Գրիգորի Փյումպուլյանը («Ռուսաստանի վաստակավոր բժիշկ» կոչում)։




Լրահոս