Ոստիկանության Սիսիանի բաժնի պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել. ինչ է պարզվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Գարիկ Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ոստիկանության պետի՝ 2020 թվականի փետրվարի 17-ի թիվ 467-Ա հրամանով զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի պաշտոնը, իրեն տրված լիազորությունների շրջանակում հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, շահադիտական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն:

Գարեգին Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ոստիկանության պետի՝ 2019 թվականի ապրիլի 26-ի թիվ 1203-Ա հրամանով զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի պաշտոնը, իրեն տրված լիազորությունների շրջանակում հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:

Արամ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ոստիկանության պետի՝ 2019 թվականի փետրվարի 8-ի թիվ 303-Ա հրամանով զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի պաշտոնը, իրեն տրված լիազորությունների շրջանակում հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:

Քնար Մանուկյան




Լրահոս