ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սամվել Բաբայանն արցախցիներին հավաքում է բողոքի ակցիա իրականացնելու համար․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Սամվել Բաբայանը արդեն մի քանի ամիս է բողոքի ակցիա է պատրաստվում իրականացնել։ Նա մտադիր է Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների օգնությամբ ակցիա իրականացնել և զբաղեցնել Շահրամանյանի տեղը։

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Բաբայանի կազմակերպած բողոքի ակցիան ձախողվում է, քանի որ արցախցիները չեն համախմբվում նրա գաղափարի շուրջ, և ամեն անգամ Բաբայանը մնում է կոտրած տաշտակի առաջ։ Փորձեցինք այս մասին խոսել Սամվել Բաբայանի հետ, վերջինս միշտ չի պատասխանում կամ հեռախոսն անջատված է։

Դիմեցինք Հայկ Խանումյանին, ով Սամվել Բաբայանի մտերիմն է, մշտապես նրա կողքին է։ Խանումյանը ArmLur.am-ի հետ զրույցում խուսափեց պատասխանել մեր հարցերին, վերջինս շատ կոշտ ձևով արձագանքեց մեր փոխանցած տեղեկատվությանը։

Հիշեցնենք նաև, որ Հայկ Խանումյանը Արցախի Տարածքային կառավարման նախկին նախարարն է, Արցախին ուղղված մեղադրական գրառում էր արել՝ Արցախի կորստյան մեղավորներ հռչակելով  նախկին եւ ներկա իշխանություններին, իսկ ArmLur.am-ին հորդորեց Արցախի մասին նման էժանագին մոտեցումներ չցուցաբերել։

Հիշեցնենք, որ Հայկ Խանումյանին մեղադրանք է առաջադրվել Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական անփութության համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Այս տեղեկությունը հայտնել էին Արցախի դատախազությունից։

Դեռևս 2012 թվականի հուլիսի 30-ին Արցախի պետական համալսարանից ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն գրություն է մուտքագրվել այն մասին, որ նույն օրը` ժամը 10:00-ի սահմաններում, Հայկ Խանումյանը կնոջ` Դիանա Մովսիսյանի հետ ներկայացել են նշված համալսարան և վիճաբանության մեջ մտել համալսարանի վարչատնտեսական գծով պրոռեկտոր Վալերի Ջավադյանի (ծնված 1948թ., բնակվում է` Մաշտոցի փողոց, շենք 1, բնակարան 10) և համալսարանի բանվոր Ալբերտ Հայրապետյանի (ծնված 1955թ., բնակվում է` Սպանդարյան փողոց, տուն 77) հետ` խախտելով համալսարանի աշխատանքային ռեժիմը:

Ստուգմամբ պարզվել է, որ գրության մեջ նշված օրը, ժամը 09.50-ին, Արցախի պետհամալսարանի 2-րդ մասնաշենքի առաջին հարկի սպասասրահում Հայկ Խանումյանը և նույն համալսարանի պրոռեկտոր Վալերի Ջավադյանը չնչին առիթով վիճաբանության մեջ են մտել միմյանց հետ, որի ընթացքում փոխադարձ անցենզուր հայհոյանքներ տալով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, մասնավորապես` մասնաշենքում ընթացող վերանորոգման աշխատանքների բնականոն ընթացքը, անհարգալից վերաբերմունք արտահայտել ներկաների նկատմամբ, որը զուգորդվել է Հայկ Խանումյանի կողմից` վեճակռվին միջամտած Ալբերտ Հայրապետյանի վերնաշապիկից քաշքշելու և նրան ոտքերով հարվածելու միջոցով բռնություն գործադրելով, և որի հետևանքով Ա. Հայրապետյանը ստացել է ձախից պարանոցի ու ձախ սրունքի քերծվածքների ձևով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:

 




Լրահոս