Գիտնականները Թուրքիայում մինչև գարուն ուժեղ երկրաշարժ են կանխատեսել։
Ընդ որում, պրոֆեսոր Հովգյուն Ահմեթ Էրջանը դժվարացել է նշել ստորգետնյա ցնցումների ճշգրիտ վայրը:
Նրա խոսքով՝ Անատոլիայում շատ լարված իրավիճակ է նկատվում։
2011-ի Վանի երկրաշարժի ժամանակ լարվածությունը շեղվել է դեպի Հաթայ, իսկ Բիթլիսի գոտու շարունակությունը՝ դեպի Հաքքարի, նշել է Էրջանը։
«Այստեղ խզվածքը լռում է արդեն երկար ժամանակ։ Սակայն, եթե կուտակվի բավականաչափ լարվածություն, որպեսզի ընդերքը կոտրվի, ապա սպասվում է մոտ 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ»,-ընդգծել է նա։