
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել է 2024 թվականի հունվար- փետրվար ամիսներին անցկացվող միասնական քննությունների ժամանակացույցը: Ըստ այդմ, քննական օրեր են հունվարի 20-ը, 21-ը, 27-ը, 28-ը, փետրվարի 3-ը և 4-ը:
«Հայոց լեզու և հայ գրականություն» —հունվարի 20
«Քիմիա», «Աշխարհագրություն» — հունվարի 21
«Օտար լեզուներ» —հունվարի 27
«Ֆիզիկա», «Հայոց պատմություն» — հունվարի 28
«Մաթեմատիկա» — փետրվարի 3
«Կենսաբանություն», «Ռուսերեն» — փետրվարի 4