ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես կալանքից ազատված ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը եկավ դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը կալանքից ազատվելուց հետո Հակակառուպցիոն դատարանում էր: Նրան Հակակոռուպցիոն դատարանում դիմավորեցին ՊՆ նախկին պաշտոնյաներն ու ընկերները:

Ստեփան Գալստյանից հետաքրքրվեցինք, թե որն էր իր մեղքը, որտեղ սխալվեց, որ նրան 2 տարի կալանքի տակ պահեցին:

Նշենք, որ «անպիտան հրթիռների» քրեական գործով այս պահին կալանքի տակ է միայն Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: Մեզ հետ զրույցում Դավիթ Տոնոյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանը հայտնեց, որ դատարան միջնորդություն է ներկայացնում Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխելու համար։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որն անցնում է հրթիռների գործով, շարունակում է մնալ կալանքի տակ։ Դատարանները մերժում են նրա խափանման միջոցը փոխելու եւ ազատ արձակելու բոլոր միջնորդությունները։

2021 թ սեպտեմբերի 30-ից Տոնոյանը կալանավորված է, եւ գործով կալանքի տակ գտնվող ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ԶՈՒ վարչության պետ Ավետիք Մուրադյանն ազատ են արձակվել։

Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որով Դավիթ Տոնոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով՝ 2 մլրդ 277 մլն 323 հազ․ 840 դրամ գումար հափշտակելու, կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։

Քնար Մանուկյան




Լրահոս