Ուկրաինացի մարզիկները պահանջել են ռուսներին արգելել մասնակցել Օլիմպիական խաղերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ 200 ուկրաինացի մարզիկներ նամակ են ուղարկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին, երկրի սպորտի նախարար Ամելի Ուեդա-Կաստերին ու Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի կազմկոմիտեին՝ պահանջելով արգելել ռուս մարզիկներին մասնակցելու Խաղերին։

Նամակում նշվում է, որ օլիմպիական ուղեգիր նվաճած որոշ ռուս մարզիկներ կողմ են հատուկ ռազմական գործողությանը։ Նամակի տակ ստորագրել են 192 մարզիկներ, որոնցից 9-ը օլիմպիական չեմպիոններ են։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄՕԿ-ը Ռուսաստանը և Բելառուսը ներկայացնող մարզիկներին թույլատրել է չեզոք կարգավիճակում մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերին, որոնք կանցկացվեն 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:




Լրահոս