Մանկահասակ երեխաների ծնողները ահազանգում են․ աճում է վարակների թիվը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ։

Ըստ Առողջապահության նախարարության՝ հիվանդության թիրախային խումբ են համարվում երեխաները, ինչպես նաև 65-ից բարձր տարիքային խումբ, ուղեկցող հիվանդություններ ունեցող անձիք։

Բազմաթիվ ծնողների անհանգստացնում է այս իրավիճակը, նրանք բողոքում են՝ ասելով՝ պետք է փակվեն մանկապարտեզները, դպրոցները։

ArmLur.am-ը կապ հաստատեց Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն Ռոմելլա Սարգսյանի հետ՝ հասկանալու համար՝ կա՞ կարիք մանկապարտեզները, դպրոցները փակելու։

«Մենք իրականացնում ենք շաբաթական և ամենօրյա վերլուծություններ առկա իրավիճակը գնահատելու համար և նման առաջարկով հանդես կգանք այն դեպքում, երբ ցուցանիշները շեմից բարձր կլինեն։

Հիմնականում 90%-ից բարձր 0-ից 18 տարեկան երեխաններն են։

Հունվարի 8-ի դրությամբ՝ առաջնային պահպանման օղակի դիմելիությունը նախորդ օրվա համեմատ աճել է 1,8 անգամ, հիվանդանոցներ սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 749-ը պացիենտ՝ 92%-ը 0-ից բարձր երեխաններն են, և պետք է ասել, որ այս տարի մենք ունենք բոլոր տեսակի շրջանառվող վիրուսային վարակները՝ և՛ շնչառական վիրուսային վարակները, և՛ գրիպային ենթատեսակները»։

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը հորդորում է՝ այն մարդիկ, ովքեր պատվաստված չեն՝ պատվաստվեն գրիպի նկատմամբ, ախտանշաններ ունենալու դեպքում չուղղորդել նախադպրոցական և դպրոցական հաստատություններ, կրել դիմակներ և եթե կա ախտանշաններ, դիմել առաջնային պահպանման օղակ։

Ռոմելլա Աբովյանի խոսքով՝ այս ընթացքում մահացության դեպք չի գրանցվել։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս