Փարիզը Բաքվից պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում կալանավորված ֆրանսիացուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանից պահանջել է ազատ արձակել հանրապետությունում կալանավորված ֆրանսիացուն։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ գերատեսչությանը հղումով։

«Մենք հաստատում ենք դեկտեմբերի սկզբին Ադրբեջանի իշխանությունների կողմից Ֆրանսիայի քաղաքացու կալանավորումը։ Մենք ադրբեջանական կողմին նշել ենք, որ այս կալանավորումը համարում ենք կամայական։ Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել մեր հայրենակցին»,-նշել են ԱԳՆ-ում։

Գործակալությունը ավելի վաղ հայտնել էր Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռիանի ձերբակալության մասին՝ լրտեսության կասկածանքով, հղում անելով Փարիզում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևայի հայտարարությանը։

Դիվանագիտական ​​առաքելության ղեկավարի խոսքով՝ Ռիանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չորս ամսով կալանքը։




Լրահոս