Նեթանյահուն վստահեցրել է Բլինքենին, որ Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելու պլաններ չկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից երաշխիքներ է ստացել, որ Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելու պլաններ չկան։

Անցյալ կիրակի Բլինքենն ասաց, որ Միացյալ Նահանգները մերժում է իսրայելցի պաշտոնյաների հայտարարությունները, որոնք կոչ են անում վերաբնակեցնել պաղեստինցիներին Գազայի սահմաններից դուրս, որպեսզի գոտու բնակիչները կարողանան վերադառնալ տուն, հենց որ պայմանները թույլ տան:

«Ինչպես ես ասացի վարչապետին, Միացյալ Նահանգները միանշանակ մերժում է Գազայից դուրս պաղեստինցիներին վերաբնակեցնելու ցանկացած առաջարկ: Վարչապետն այսօր ինձ հաստատեց, որ դա Իսրայելի կառավարության քաղաքականությունը չէ», – ասել է Բլինքենը մամուլի ասուլիսում:




Լրահոս