ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատավորների դեմ կաշառքի մասով հաղորդում ներկայացրած բռնցքամարտիկը սպառնացել է կյանքից զրկել դատավորին. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Վարուժան Աբելյանը ArmLur.am-ի հետ զրւյցում հայտնեց, որ իր դեմ կաշառքի գործով հարորդում ներկայացրած բռնցքամարտիկ Արմեն Խալոյանը սպառնացել է սպանել նրան:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Դատական համակարգի դեմ իշխանական ճնշումները նոր թափ են հավաքում. քաղաքացին կաշառքի մասին հաղորդում է տվել ոստիկանությունում:

ArmLur.am-ը պարզեց, որ հաղորդում ներկայացրած անձը բռնցքամարտիկ Արմեն Խալոյանն է, որը Սուրբ Զատկի օրը՝ հունվարի 5-ին, դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկանություն և հայտնել, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Լյովա Գրիգորյանը, որը 2001 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր և ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավոր Վարուժան Աբելյանը, որը արդեն թոշակի է անցել, իրենից գումար են պահանջել՝ «արդար վճիռ կայացնելու համար»:

Ա.Խալոյանը իրավապահներին դժգոհել է, որ 2004-2006թթ. ընթացքում իր օգտին վճիռ կայացնելու համար նշված դատավորներն իրենից պահանջել են 3.000 ԱՄՆ դոլար:

Ոստիկաններն, իհարկե, կատարելով իրենց պարտականությունը, կազմված փաստաթղթերն օպերատիվ կերպով ուղարկել են ՀՀ Հակակոռուպցիոն Կոմիտե:

Բայց այս դեպքը բազում հարցականներ է պարունակում:

1. Ինչո՞ւ է քաղաքացի Խալոյանը դեպքի մասին լռել 20 տարի:

2. Եթե ընդունենք, որ նախկին իշխանությունների օրոք վախեցել է, խուսափել է հաղորդում ներկայացնել, ապա ինչո՞ւ չի արել դա հեղափոխությունից հետո՝ 5 տարի առաջ: Նիկոլ Փաշինյանը 5 տարուց ավել կառավարում է:

6. Եթե տվել է կաշառքը և լռել, ուրեմն հավասար հանցակից է, քանի որ կաշառք տալն ու վերցնելը հավասարապես պատասխանատվութան ենթարկելի գործողություններ են:

Լրագրողական հետաքննության արդյունքում պարզեցինք, որ բռնցքամարտիկ Արմեն Խալոյանը պաբերաբար տարբեր ժամանակահատվախում բարձրաձայնել է, որ Լատվիայից վերադառնալուց հետո պարզեց, որ մայրը մահացած է, իսկ իրենց բնակարանը՝ այլ մարդու անունից վաճառված։ Այդ օրվանից մինչ օրս պայքարում է արդարությունը վերականգնելու համար։ Առայժմ՝ ապարդյուն։

Իսկ հիմա էլ դատավորների դեմ է հաղորդում ներկայացրել:

ArmLur.am-ը զրուցեց Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Վարուժան Աբելյանի հետ, որը նշեց, որ բռնցքամարտիկը նախկինում սպառնացել է սպանել իրեն:

Փաստ է մեկ բան․ բռնցքամարտիկը դիմել է իրավապահներին ու գործընթաց է սկսվել, իսկ ահա դատավորները վստահեցնում են՝ շառ է:

Քնար Մանուկյան




Լրահոս