Տորոնտոյից Դուբայ թռչող Air Canada ավիաընկերության ինքնաթիռի ուղեւորը բացել է սրահի վթարային ելքի դուռը եւ ընկել թռիչքուղու վրա։ Այս մասին հայտնում է CTV հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 8-ին, երբ ինքնաթիռը գտնվել է «Փիրսոն» միջազգային օդանավակայանում։ Ուղևորն ընկնելու հետևանքով վիրավորվել է։ Դեպքի վայր են կանչվել բուժաշխատողներ և ոստիկաններ։
Ավիաընկերության նախնական տեղեկություններով՝ ուղեւորը բարձրացել է ինքնաթիռ, սակայն չի նստել իր տեղը։ Փոխարենը, չգիտես ինչու, բացել է վթարային ելքի դուռը։
Ինքնաթիռը կարողացել է նույն օրը մի փոքր ուշացումով թռչել Տորոնտոյից Դուբայ։