Սկանդալային համբավով քաղաքապետը տեղափոխվել է հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տորոնտոյի՝ սկանդալային համբավ վայելող քաղաքապետ Ռոբ Ֆորդը հոսպիտալացվել է որովայնի շրջանում ուռուցք ունենալու կասկածով: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը՝ հղում անելով նրան բուժող բժշկին:

Բժշկի խոսքով, 45-ամյա Ֆորդը երեք ամիս է՝ ցավեր ունի որովայնի շրջանում, սակայն վերջին օրվա ընթացքում դրանք «անտանելի են դարձել»: Այժմ բժիշկները փորձում են պարզել ուռուցքի տեսակը:

2009թ.-ին Ֆորդն արդեն վիրահատվել էր ուռուցքի վերացման նապտակով:
Պարբերականը նշում է, որ Ֆորդի հայրը մահացել էր քաղցկեղից:

Տորոնտոյի քաղաքապետը հայտնի է դարձել իր սկանդալային համբավի շնորհիվ: Լայն արձագանք էր ստացել լրատվամիջոցների հրապարակումն այն մասին, որ գոյություն ունի տեսագրություն, որում պատկերված է, թե ինչպես է Ֆորդը կրեկ տեսակի թմրանյութ օգտագործում: Սկզբում քաղաքապետն ամեն ինչ հերքում էր, սակայն հետագայում Ֆորդը ստիպված էր խոստովանել, որ թմրանյութ է օգտագործում և թուլություն ունի ալկոհոլի հանդեպ:




Լրահոս