«Փյունիկը» մեկ ամիս կմարզվի Թուրքիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Փյունիկը» հունվարի 15-ից փետրվարի 15-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի թուրքական Անթալիա քաղաքում նախապատրաստվելով ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածիn, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հավաքի ընթացքում թիմը կանցկացնի ստուգողական հանդիպումներ, որոնց մասին կտեղեկացվի լրացուցիչ:

«Մենք շատ պատասխանատու ենք վերաբերվում հավաքներին, քանի որ դա այն է, ինչը թույլ կտա մեզ հետագայում պայքարել չեմպիոնության համար: Թուրքիային այլընտրանք չկա՝ թե՛ կազմակերպչական մակարդակով, թե՛ սպարինգ մրցակիցների, թե՛ այնտեղ առկա հնարավորությունների տեսանկյունից: Այնտեղ, իրոք կա պրոֆեսիոնալ մոտեցում, ու առկա պայմանները լավագույնն են:

Իրավիճակն այնպիսին է, որ այս հավաքից հետո մենք պատշաճ պայմաններ չենք ունենա մինչև մրցաշրջանի ավարտը պատրաստվելու համար և հիմա մեզ համար կարևոր է առավելագույն օգուտ քաղել»,- ասել է ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը առաջիկա հավաքի մասին:

Հայաստանի առաջնության 20 տուրից հետո «Փյունիկը» 48 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Նոայից»։ 42 միավոր ունի նաև երրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիան»։




Լրահոս