
Հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը «РИА Новости Спорт»-ի ընթերցողների վարկածով ճանաչվել է Ռուսաստանի 2023 թվականի լավագույն մարզուհի:
16-ամյա Ադելիան «Տարվա մարզուհի» անվանակարգում հավաքել է 6792 ձայն և առաջ է անցել սպորտային մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Վիկտորյա Լիստունովայից (5929) ու գեղարվեստական մարմնամարզություն 2021թ․ Եվրոպայի չեմպիոն Լալա Կրամարենկոյից (2561):
Ադելիա Պետրոսյանը դեկտեմբերին Չելյաբինսկում կայացած Ռուսաստանի առաջնությունում առաջին անգամ դարձել էր երկրի չեմպիոն: