Հայ անհատը պատասխան հարվածներ է հասցնում Ադրբեջանի Հանրապետությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական իշխանությունների հակազդեցության լիակատար բացակայության պայմաններում ազգային արժանապատվության պահպանման ֆունկցիան իր վրա է վերցրել «հայ անհատը»։
Ներքոթվարկված երեք արարքների էկվիվալենտը չափազանց մեծ է որպես աշխարհում եզակի հանդիպող ընդվզման այդպիսի բարդության ակտ։

Առաջինը, որը իր մասշտաբով վստահաբար կմնա անկրկնելի, դա գեղադահորդուհի Ադելիա Պետրոսյանի կողմից ի պատիվ Արցախի կատարված «քառակի ռիտտբերգեր» կոչվող հնարքն էր, որը մինչ այդ չէր կատարել և թերևս չի էլ կատարի աշխարհի ոչ մի մարզուհի։

Հաջորդը շուշեցի Նորայր Միրզոյանի կողմից ադրբեջանական ուղեկալի ուղղությամբ նռնակի նետումն էր, որից հետո նա հանգիստ հանձնվեց։
Երրորդը պաշտոնական արարողության ժամանակ Արամ Նիկոլյանի կողմից ադրբեջանական դրոշի այրելն էր։

Հ.Գ. Ի՞նչ է այս պահին մտածում «հայ անհատը», ի՞նչ պլաններ ունի`ցույց կտա ժամանակը։ Բայց եղած փաստերն արդեն խոսուն են և պետք է օրինակ դառնան ՀՀ հավաքական իշխանության համար:

Տիգրան Մուրադյան




Լրահոս