Ցավալի է, որ զեկույցը վկայակոչում է Լաչինի ճանապարհի, այսպես կոչված, շրջափակումը.Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի ԱԳՆ-ն դժգոհել է Հայաստան և Ադրբեջան կատարած այցի արդյունքներով Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի զեկույցից:

«Ցավալի է, որ զեկույցը վկայակոչում է Լաչինի ճանապարհի, այսպես կոչված, շրջափակումը, որը հեռու է իրականությունից և չի ճանաչվել միջազգային դատարանի (ICJ) կողմից»,- ասվում է հաղորդագրությունում:

Ադրբեջանական կողմը կրկին պնդել է, թե ապացույցներ է ներկայացրել վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի կողմից Լաչինի ճանապարհի իբրև համակարգված չարաշահման վերաբերյալ, որը խախտել է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը և միջազգային իրավունքը:

«Ի վերջո, կարևոր է նշել, որ Ադրբեջանը հանձնակատարին հրավեր է ուղարկել տարածաշրջան այցելելու՝ ակնկալելով, որ նա դիտողություններ կանի՝ հիմնված չեզոքության, անկողմնակալության, հավասարության և մարդու բոլոր իրավունքների համընդհանուրության վրա: Նշելով այցի արդյունքները ՝ Ադրբեջանն ընդգծում է, որ հանձնակատարի դիտարկումներին պակասում է լիակատար արդարությունն ու անաչառությունը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:




Լրահոս