Հայտնի են Հայաստանի շախմատի առաջնությունների երկրորդ տուրի հաղթողները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են երկրորդ տուրի պարտիաները:

Կանանց առաջնության երկրորդ տուրում հաղթանակ են տարել Մարիա Գևորգյանը և Միլենա Գասպարյանը: Ավետիսյան-Կոբակ, Խաչատրյան-Ստեփանյան, Գրիգորյան-Գաբոյան զույգերն ավարտել են ոչ-ոքիներով: Երկրորդ տուրից հետո Մարիա Գևորգյանը և Միլենա Գասպարյանը մրցաշարային աղյուսակի առաջատարներն են:

Տղամարդկանց առաջնությունում միավորը կիսել են Պետրոսյան-Տեր-Սահակյան, Հարությունյան-Դավթյան, Հովհաննիսյան-Չաքրյան զույգերը: Հաղթանակ են տարել Զավեն Անդրիասյանն ու Մամիկոն Ղարիբյանը:

Տղամարդկանց մրցաշարում առաջատարներն են Զավեն Անդրիասյանը, Մամիկոն Ղարիբյանը, Մանուէլ Պետրոսյանը:




Լրահոս