
Երգիչ Լեոնիդ Ագուտինը լքել է Ռուսաստանը «Տարվա երգ» փառատոնում տեղի ունեցած սկանդալից հետո։
Տեղեկությունների համաձայն, Ագուտինը Ռուսաստանից մեկնել է ԱՄԷ, որտեղ նախատեսվում է նրա հյուրախաղերը։
Անցած տարեվերջին Լեոնիդ Ագուտինը «Տարվա երգ» փառատոնի ընթացքում հայտնվել էր սկանդալի կենտրոնում։ Լրատվամիջոցները գրում էին, որ երգիչն իբր հրաժարվել է բեմ դուրս գալ Յարոսլավ Դրոնովի հետ, որը հայտնի է SHAMAN մականունով։
Ագուտինը հերքել էր այդ լուրերը։ Նրա խոսքով, ինքը Դրոնովի հետ նույն բեմում ելույթ չէր ունեցել միայն այն պատճառով, որ արտիստները տարբեր օրերին են մասնակցել ծրագրի ձայնագրմանը։