ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հայաստանում, Առաքելական եկեղեցուց բացի, գործում են Ավետարանական եւ Ավետարանչական եկեղեցիներ: Առաքելական եկեղեցին համարվում է մեր ժողովրդի եկեղեցին եւ մեզ քարոզում է Աստծո խոսքը, իսկ ի՞նչ են անում Ավետարանչական եւ Ավետարանական եկեղեցիները: Ի՞նչ հարաբերություններ կան Ավետարանչական, Ավետարանական եւ մեր Առաքելական եկեղեցիների միջեւ:

Լիպարիտ Շահնազարյան, 75 տարեկան,
աշխատանքի վետերան

ՊԱՏԱՍԽԱՆ. Ներկայումս ոչ մի հարաբերություններ չկան մեր Առաքելական եկեղեցու եւ նշված եկեղեցիների միջեւ: Իսկ այն հարցի առնչությամբ, թե ինչ են անում, պետք է այդ եկեղեցիներից հարցնել:

Մայր աթոռ սուրբ Էջմիածնի մամլո դիվան
տեր Վահրամ քահանա Մելիքյան

ՊԱՏԱՍԽԱՆ. Եկեղեցիներն ավետարանական ուղղվածության եկեղեցիներ են լինում: Հայաստանում կա Ավետարանական ընտանիքի պատկանող եկեղեցիների եւ կազմակերպությունների համագործակցություն: Ավետարանչականը վերաբերում է Հայաստանյաց ավետարանական եկեղեցու Ամերիկայի հայկական ավետարանչական ընկերակցությանը, որն ավելի շատ բարեգործական մարմին է: Ավետարանչական բառի իմաստը բոլորովին այլ է, ավետարանականինը` այլ:
Հայաստանում խոշորագույն եկեղեցին Հայաստանյաց առաքելական եկեղեցին է, ՀՀ բնակչության մի զգալի մասն իրեն համարում է Առաքելական եկեղեցու հետեւորդ: Բացի Առաքելական եկեղեցուց, գործում են նաեւ այլ քրիստոնեական եկեղեցիներ` Հայ կաթողիկե եկեղեցին, որի հետեւորդների թիվը Հայաստանում կազմում է շուրջ 150.000-180.000, եւ բացի Հայ կաթողիկե եկեղեցուց, գործում են նաեւ Բողոքական ավետարանական եկեղեցիները, որոնց հետեւորդների թիվը գերազանցում է 100.000-ը:
Ինչ վերաբերում է ավետարանականներին, ապա Ավետարանական ընտանիքի եկեղեցիների առաքելությունը հետեւյալն է` Հիսուս Քրիստոսի ավետարանը մատակարարել անհավատ մարդկանց, պաշտամունք մատուցել Աստծուն եւ հոգեւոր խնամք իրականացնել իր հավատավոր ժողովրդի նկատմամբ, Հայաստանում տարածել քրիստոնեական բարոյականությունը, արժեքները եւ գաղափարները: Առաքելության շատ կարեւոր բաղադրիչ է գթասիրական, բարեսիրական եւ սոցիալական գործունեությունը:

(շարունակությունը հաջորդ համարում)
«Կյանքի խոսք» ավետարանական եկեղեցու
մամլո քարտուղար Արմեն Լուսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Ազգը մեկն է, իսկ եկեղեցիները,  ցավոք,  տասնյակներով կարելի է հաշվել: Դեռ լավ է, որ Հայ առաքելական եկեղեցին ամենաշատ հետեւորդներն ունի:




Լրահոս