
Իսլանդիայի հարավ-արևմուտքում՝ Ռեյկյանես թերակղզում, վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ է հրաբուխը ժայթքել։ Լավան հոսում է դեպի ձկնորսական գյուղ, որը կրկին ստիպված են եղել տարհանել։
Դանդաղ հոսող հալված ժայռը կիրակի օրվա կեսին արդեն մի քանի տասնյակ մետրով մոտեցել է Գրինդավիկ ավանի ծայրամասին։
Նոյեմբերին Գրինդավիկի չորս հազար բնակիչներ տարհանվել էին ժայթքման սպառնալիքի պատճառով։ Այն սկսվել է դեկտեմբերի 18-ին, սակայն լավան, հակառակ մտավախությունների, այդ անգամ գյուղ չէր հասել․ հայտնել է BBC-ն Ռադար Արմենիային։
Դրանից հետո Գրինդավիկ են վերադարձել բնակիչներ, և այժմ նրանք ստիպված են կրկին տարհանվել։
Տեսանյութը՝ այստեղ: