«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավապահ համակարգն ընկել է ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի կամ բոլորին հայտնի Մուրացանի հոսպիտալի նախկին պետ Արամ Ասատուրյանի, ինչպես նաեւ Սիսիանի զինվորական հոսպիտալի ներկայիս պետ Դանիել Մկրտչյանի հետեւից:
Մուրացանի հոսպիտալի նախկին պետ Արամ Ասատուրյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ սա աբսուրդ քրեական գործ է, որն արդեն գտնվում է Հակակոռուպցիոն դատարանում:
Իսկ ահա մեզ հետ զրույցում Դանիել Մկրտչյանի փաստաբան Հրանտ Անանյանը մանրամասնեց, թե ինչ է կատարվում վերջիններս դեմ հարուցված քրեական գործով:
Նկատենք, որ գործը նախագահող դատավոր Տիգրան Դավթյանը հետաձգեց նիստը, քանի որ պահանջում է հոսպիտալի պետին:
Մանրամասները՝ տեսանյութում։
ՔՆար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան