Առերես հարցաքննություն փաստաբանների ու ոստիկանի միջեւ. հրաժարվել է ցուցմունք տալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբան Հրանտ Անանյանը ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով փաստաբանների՝ Էրեբունու բաժնի միջադեպին, հայտնեց.«Հերթական զավեշտը փաստաբանների նկատմամբ ոստիկանության Էրեբունու բաժնում կիրառված բռնության գործով.

Ստացվում է այնպես, որ այսօր կատարված առերես հարցաքննության ընթացքում հանցագործության մասին զեկուցագիր ներկայացրած ոստիկանը հրաժարվել է ցուցմունքներ տալ զեկուցագրով նկարագրված այլ անձի կողմից ենթադրյալ կատարելու վերաբերյալ հանգամանքների վերաբերյալ, այսինքն՝ նրան ուղղված հարցերը նրա դեմ ուղղված չեն եղել և ողջամտորեն նրա դեմ չէին կարող օգտագործվել:

Տուժող ճանաչված փաստաբանների ներկայացուցիչ Հրանտ Անանյանի կողմից ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին ՀՀ քրեական օրենսգրքի 503 հոդվածով քրեական վարույթ նախաձեռնելու և վկայի կարգավիճակով հարցաքննվող ոստիկանի կողմից ցուցմունք տալուց հրաժարվելու վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելու մասին: Տեսնենք օբյեկտի՞վ կգտնվի ՀՀ քննչական կոմիտեն, թե՝ անգործություն կցուցաբերի ոստիկանի նման վարքագծին»:

Քնար Մանուկյան




Լրահոս