Բեռնատար ավտոմեքենայի կցորդիչը կողաշրջվել է ճանապարհի երթևեկելի գոտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 18-ին` ժամը 14։09-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրավան գյուղի մոտակայքում բեռնատար ավտոմեքենայի կցորդիչը կողաշրջվել է: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի մոտ 61-րդ կմ-ին MAN մակնիշի բեռնատարի (վարորդ՝ Ն․ Գ․) կցորդիչը կողաշրջվել է ճանապարհի երթևեկելի գոտում․ ճանապարհը միակողմանի փակվել է:

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով բեռնաթափել, ուղղել են կցորդիչը և դուրս բերել երթևեկելի գոտի․ ավտոճանապարհը երկկողմանի բաց է։




Լրահոս