Ինչու երկար ժամանակ չկա Օպերայի հարակից տարածքի լուսավորությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը վերջին շրջանում պարբերաբար ահազանգներ է ստանում քաղաքացիներից, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի հարակից հատվածի լուսավորությունը գրեթե 2 ամիս է բացակայում է։ Ահազանգող քաղաքացիները նշում են, որ դժվարանում են երեկոյան աշխատանքից տուն գնալ կամ շրջել այդ հատվածով և ստիպված շրջանցում են։ ArmLur.am-ը փորձեց Երևանի քաղաքապետարանից ճշտել, թե ինչ խնդրի մասին է խոսքը և ինչու այդքան երկար ժամանակ ընդհատվել է Օպերայի հարակից տարածքի լուսավորությունը։ Երևանի քաղաքապետարանից ArmLur.am-ին պատասխանեցին․

«Այդ տարածքում տեխնիկական աշխատանքներ են իրականացվել, ամեն ինչ պատրաստ է, հիմա մոտավորապես 5-6 ժամվա աշխատանքներ են մնացել կոնկրետ լուսատուների տեղադրման հետ կապված»։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչության պետ Տարոն Գևորգյանը ArmLur.am-ին հայտնեց, որ լուսատուների ուշ տեղադրման պատճառն այն է, որ դրանք պատվիրվել և Հայաստան են բերվել Ռուսաստանի Դաշնությունից, իսկ Լարսի անցակետում մեքենաների կուտակումների և հերթերի պատճառով լուսատուներն ուշացել են։

«Լուսատուներն այժմ մաքսազերծման փուլում են։ Լուսատուների տեղադրման համար ամեն ինչ պատրաստ է, հենասյուները տեղադրված է, 3-4 օրվա ընթացքում խնդիրը կկարգավորվի, մնացել է միայն լուսատուները տեղադրենք։ 17 հենասյուները տեղադրված, մալուխները պատրաստ են, միայն մնում է լուսատուները տեղադրել և վերջ։ Հարցը մյուս շաբաթվա ընթացքում կկարգավորվի, երբ ավարտվի մաքսազերծումը»։

Էմմա Միքայելյան




Լրահոս