Բենզեման չի հեռանա «Ալ-Իթիհադից»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարիմ Բենզեման հունվարին չի հեռանա «Ալ-Իթիհադից», հայտնում է L’Equipe-ը։

Հակառակ բազմաթիվ լուրերի, ֆրանսիացին առնվազն մինչև մրցաշրջանի ավարտը կմնա արաբական ակումբում։

Հաղորդվում է, որ Բենզեման դժգոհ է Սաուդյան Արաբիայում իր կյանքից և ցանկանում է վերադառնալ Եվրոպա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալի» նախկին ավագը հեռացվել է «Ալ-Իթիհադի» հետ մարզումից։

Այս մրցաշրջանում Բենզեման Սաուդյան Արաբիայի առաջնությունում անցկացրել է 15 հանդիպում, դարձել 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։




Լրահոս