Ռուս կայսրուհու մայրը հայ Բագրատունիներից է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան իր այցն է ավարտել ռուս մեծ  իշխանուհի Մարիա Վլադիմիրովնան։ Այս մասին հաղորդեց Հ1 հեռուստատեսության “Առաջին լրատվականը”:  Ինչպես ներկայացնում է նրան  կայսերական տան գրասենյակը՝ “դե յուր” Ռուսաստանի տան ինքնակալուհին», ում արքայական իշխանությունը ճանաչել են բոլոր արքայատները, հիացել է Հայաստանով և այստեղ ապրել հպարտության և վեհության այն զգացումները,  որոնց մասին պատմել էին իրեն։ Նա վստահ է, որ վեհության  այդ ոգին է, որ մեր  ժողովրդին հաղթանակով է դուրս բերել պատմական փորձություններից։ Չնայած ոչ մի հայ չէր խնդրել կայսրուհուն իր տոհմածառում հայկական ճյուղեր փնտրել, սակայն նա խոսել է այն մասին,  թե իր մայրը հայ էր՝ Բագրատունների արքայատոհմից։ Այդ մասին է ընտանեկան ավանդույթը, և դա հիմնավորում են որոշ պատմաբաններ։ “Կրթությամբ լեզվաբան եմ, նաև՝ իրավաբան, սովորել եմ Օքսֆորդի օտար լեզուների ֆակուլտետում”,- ներկայացել է նա՝ նշելով,  որ իրեն արքայական գահի հավակնորդ չի համարում, քանի որ մարդիկ հավակնում են մի բանի, որի հասանելիությունն իրենց համար հավաստի չէ, մինչևդեռ ինքը ծնվել է մի ընտանիքում,  ուր բոլորը հստակ գիտեին, որ իր հորից հետո ինքն է գահակալը, իրենից հետո՝ կլինի  իր որդին՝ Գեորգի Միխայիլովիչը։ Մարիա Առաջինը քաղաքականությամբ չի զբաղվում, ունի միապետական քաղաքական հայացքներ, և իր դերը  համարում է պատմական ավանդույթների պահպանումն ու տարածումը։  Միապետության վերահաստատումն, ըստ նրա, պիտի լինի ժողովրդի ընտրությունը։ “Էքսպերիմենտներ Ռուսաստանի ժողովրդի վրա շատ են եղել”,- հիշեցրել է կայսրուհին՝ բացառելով բռնությամբ նոր կարգի  հաստատումը։ Հեռանալով Հայաստանից՝ Մարիա Առաջինն ասել է. «Ճանապարհն արդեն բաց  է, և կարող է շուտով կրկին գամ այստեղ”։




Լրահոս