Մարսում գտնվող ուղղաթիռը կորցրել է կապը Երկրի հետ. NASA

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ingenuity ուղղաթիռի օպերատորները կորցրել են կապը սարքի հետ դեպի Մարս 72-րդ թռիչքից հետո։ Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի՝ հունվարի 18-ին:

Այս մասին հայտնել է NASA-ի պաշտոնական կայքը՝ նշելով, որ ինժեներները վերլուծում են առկա տեղեկատվությունը և հույս ունեն վերականգնել կապը:

«Տվյալները, որոնք ուղարկվել են Perseverance մարսագնացին թռիչքի ընթացքում, ցույց են տալիս, որ այն հաջողությամբ բարձրացել է իր նախատեսված առավելագույն բարձրությունը՝ 40 ֆուտ (12 մետր): Նախատեսված վայրէջքի ժամանակ ուղղաթիռի հետ հաղորդակցությունն ընդհատվել է վայրէջքից առաջ»,- ասված է հաղորդագրության մեջ։

NASA-ի մասնագետները մտադիր են Preservance մարսագնացն ուղարկել Ingenuity-ի նախատեսված վայրէջքի վայր, քանի որ մեքենաներն այժմ գտնվում են միմյանցից որոշակի հեռավորության վրա:

Ingenuity-ն ու Preservance-ը Մարսի վրա վայրէջք են կատարել 2021 թվականի փետրվարին՝ Ջեզերո խառնարանի հատակին, որը, ենթադրաբար, միլիարդավոր տարիներ առաջ եղել է մեծ լճի և գետի դելտայի վայր: Perseverance-ը փորձում է Մարսի վրա կյանքի նշաններ գտնել և նմուշներ է հավաքում՝ Երկիր ուղարկելու համար։ Ingenuity-ը գործում է որպես հետախուզական մեքենա և ի սկզբանե նախատեսված էր հինգ թռիչքի համար՝ ցույց տալու Մարսի վրա ռոտորանավերի թռիչքի հնարավորությունը:

Մարսի վրա գտնվելու ընթացքում Ingeniuty-ն, ընդհանուր առմամբ, թռել է 17,7 կիլոմետր և 128 րոպե անցկացրել կարմիր մոլորակի երկնքում։ Սարքն իրականացնում է օդային հետախուզություն և օգնում է Preservance մարսագնացին օպտիմալ երթուղիներ գծել:




Լրահոս