Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարը խոստովանել է՝ 2024 թվականը դժվար տարի է լինելու երկրի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը խոստովանել է, որ 2024 թվականը դժվար է լինելու երկրի համար՝ չմանրամասնելով պատճառը։ Նա նաև չի ընդունում, որ անցյալ տարի երկրի զինված ուժերի հակահարձակման արդյունքներն աղետալի են եղել։

«Ասել, որ ամեն ինչ լավ է, սխալ է, բայց աղետի մասին խոսելը նույնպես սխալ է», – ասել է նա Financial Times-ին տված հարցազրույցում` մեկնաբանելով պնդումը, թե հակահարձակումը չի հասել իր նպատակներին:

Նա նաև չի հստակեցրել ուկրաինական զորքերի հետագա մարտավարությունը՝ ասելով միայն, որ մոտ ապագայում հիմնարար փոփոխություններ չի կանխատեսում։ «Այն, ինչ արեցինք մինչ հիմա, այժմ էլ կշարունակենք անել»,- ասել է նա։




Լրահոս