Ահազանգ․ շները հարձակվում են երեխաների վրա. համայնքապետը չգիտի՝ ում դիմի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ահազանգ է ստացել Արգածոտնի մարզի Աշտարակի շրջանի Աղձք գյուղի բնակիչ Անի Ավետիսյանից, որ արդեն երկար ժամանակ է, ինչ մի քանի շուն իրենց բակից դուրս չեն գալիս և հարձակվում են երեխաների վրա, նա դիմել է տարբեր կառույցների, սակայն շները դեռ իրենց բակում են:

«Երևի արդեն 1 ամիս է՝ տարբեր շներ գալիս են մեր բակ ու մնում գիշեր ցերեկ: Սկզբում մտածեցի՝ հեսա կգնան, ոչինչ չանեմ՝ մեղք են, ջուր լցրեցի վրաները, որ գնան կարողանանք դուրս գանք բակից: Երեխաների վրա էին հարձակվել, զանգեցի 911 ասացին՝ մեր լիազորությունների մեջ չի մտնում դա, նույն պատասխանը ստացա նաև ոստիկանությունից: Զանգեցի համայնքապետին, ասաց այս քանի օրը կլուծենք խնդիրը, բա որ ինչ-որ բան լինի այս քանի օրվա մեջ ո՞վ է պատասխան տալու»,-մեզ հետ զրույցում պատմեց Աղձքի բնակչուհին:

Աղձքի համայնքապետ Արթուր Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց՝ «ԱԻՆ եմ զանգել, չգիտեմ՝ ով կարող է այդ հարցին լուծում տալ: Հիմա մի հատ էլ ես ԱԻՆ-ի հետ նորից կխոսեմ, հասկանամ՝ ինչ կարող եմ անել»:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս