
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Երևան-Սևան ավտոճանապարհի կողաշրջված վիճակում ՀՀ ՆԳՆ փրկարարները հայտնաբերել են «Գազել» մակնիշի Գավառ-Երևան երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցը: Պարզվել է, որ «Գազելն» ինքնավթարվել է, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Նախնական տվյալներով՝ «Գազելի» մեջ եղել է 14 ուղևոր, փրկարարները, կանչի վայր հասնելով, արձանագրել են 3 տուժած, ովքեր տեղափոխվում են բժշկական կենտրոն։ Մյուս հավանական տուժածների վերաբերյալ տեղեկությունը ճշտվում է։
Քաղաքացիներից մեկին տեղափոխել են «Հերացի» բժշկական կենտրոն, 2-ին՝ «Աբովյան» բժշկական կենտրոն։ Մյուս քաղաքացիների վիճակի մասին առայժմ տեղեկություններ չկան։ Ավելի ուշ կհայտնենք դեպքի մանրամասները։
ArmLur.am-ը ներկայացնում է բացառիկ լուսանկարներ դեպքի վայրից․
Քնար Մանուկյան