Բացառիկ լուսանկարներ․ Ինչ է կատարվում այս պահին Երևան-Սևան ավտոճանապարհին․ մեքենաները շարքով վթարվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը արդեն գրել էր, որ Երևան-Սևան ավտոճանապարհի կողաշրջված վիճակում ՀՀ ՆԳՆ փրկարարները հայտնաբերել են «Գազել» մակնիշի Գավառ-Երևան երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցը: Պարզվել է, որ «Գազելն» ինքնավթարվել է, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Նախնական տվյալներով՝ «Գազելի» մեջ եղել է 14 ուղևոր, փրկարարները, կանչի վայր հասնելով, արձանագրել են 3 տուժած, ովքեր տեղափոխվում են բժշկական կենտրոն։ Մյուս հավանական տուժածների վերաբերյալ տեղեկությունը ճշտվում է։

Քաղաքացիներից մեկին տեղափոխել են «Հերացի» բժշկական կենտրոն, 2-ին՝ «Աբովյան» բժշկական կենտրոն։ Մյուս քաղաքացիների վիճակի մասին առայժմ տեղեկություններ չկան։ Ավելի ուշ կհայտնենք դեպքի մանրամասները։

ArmLur.am-ը դեպքի վայրում է, որտեղից էլ ներկայացնում է բացառիկ լուսանկարներ, թե ինչ է կատարվում այս պահին Երևան-Սևան ավտոճանապարհին․

 

Քնար Մանուկյան

 




Լրահոս