ՖՈՏՈ. Ահա թե ինչ գույնի ջինս պետք է կրել 2024 թվականին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորաձևության տենդենցները անդադար փոխվում են, սակայն ջինսե տաբատները, կիսաշրջազգեստները, զգեստներն ու բաճկոնները իրենց պահանջարկը չեն կորցնում: 2024 թվականին նորաձևությունից դուրս են գալիս կապույտ և սև դասական ջինսերն ու իրենց տեղը զիջում մոխրագույնին, որը համադրվում է ցանկացած երանգի հետ:

Աղջիկների և կանանց զգեստապահարանում իր մշտական տեղն ունի կապույտ դասական ջինսե տաբատը՝ գրպանների վրա ամրացված մետաղյա գամերով: 2023 թվականին այն որոշակիորեն իր տեղն էլ զիջել նորաձևությունը փոթորկած շագանակագույնին, որին այս տարի փոխարինելու է գալիս մոխրագույն ջինսը:

Բազմաթիվ նորաձևության տներ իրենց՝ 2024 թվականի գարուն-ամառ հավաքածուներում ներառել են մոխրագույն ջինսը: Loewe նորաձևության տունը ներկայացրել է բարձր գոտկատեղով ջինսե տաբատները և դրանք համադրել դասական բաճկոնների հետ՝ գրասենյակային հագուստի նոր թրենդ սահմանելով: Մարիա Գրազիա Չուրին Dior-ի համար ստեղծել է կիսաշրջազգեստների և բաճկոնների համադրություններ, որոնք թե՛ շքեղ են, թե ամենօրյա:

Ամենագեղեցիկ թրենդների շարքը համալրել են հատկապես արծաթագույն ջինսե տաբատները:

ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում թրենդային լուքեր.

Հուրի Բաղդասարյան




Լրահոս