
Թբլիսիում Օրթաչալա շրջանում տեղակայված գազի սպասարկման կայանում տեղի է ունեցել պայթյուն,- տեղեկացնում է GHN լրատվական -ը, պայթյունը տեղի է ունեցել “Ֆոլկսվագեն” մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում, որը գտնվում էր գազի սպասրակման կայանում: Ականատեսներից մեկը վստահեցնում է, որ արտակարգ դեպքը տեղի է ունեցել տաքացնող սարքից ոչ հեռու, որի հետեւանքով վառվել է ավտոմեքենան, ինչն էլ պայթյունի պատճառ է դարձել:Ավտոմեքենայում գտնվել է Հայաստանի չորս քաղաքացի: Գործակալությունը հաղորդում է, որ նրանցից երկուսը վնասվածքներ են ստացել: Դեպքի հանգամանքները պարզում է ոստիկանությունը: