Կինը փորձում էր Երեվան- Վիեննա չվերթով զենք տեղափոխել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 13-ին, ժամը 05.30-ին, ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու և տեղափոխելու կասկածանքով, ոստիկանության ,Զվարթնոցե օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, օդանավակայանի հատուկ զննման ծառայության աշխատակիցների հետ համատեղ, սրահից բերման են ենթարկել Երևան-Վիեննա չվերթի ուղևորուհիներից մեկին, ում ձեռքի պայուսակի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի ատրճանակի 1 փամփուշտ:Հայտնաբերված փամփուշտն ուղարկվել է փորձաքննության:Կատարվում է հետաքննություն: 




Լրահոս