Գերձայնային ալիք Վանաձորի երկնքում․ քաղաքացիներն անակնկալի են եկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն են ահազանգել վանաձորցիներ և նշել, որ տարօրինակ ձայներ են լսել։ Նրանց խոսքով՝ շատ բարձր ինչ-որ ձայն է լսվել դրսում, կարծես ինչ-որ բան է պայթել։

Լոռու մարզպետարանից տեղեկացանք, որ ավիացիոն ուսումնական վարժանքի ժամանակ գերձայնային ալիք է եղել: Մարզպետարանից հորդորեցին, որ անհանգստանալու կարիք չկա:

ՀՀ պաշտպանության նախարարությունը նույնպես հաստատեց, որ այսօր Լոռու մարզում ՀՀ զինված ուժերի ինքնաթիռներն իրականացրել են ուսումնամարզական թռիչքներ։




Լրահոս