ՊՆ-ն խստացրել է պետական գաղտնիք պարունակող սպառազինության ցանկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Պետական գաղտնիքի շարքին դասվող զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումների մասին տեղեկությունների ցանկը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական գաղտնիքի մասին» 01.03.2023թ. ՀO-49-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «զ» ենթակետի պահանջն ապահովելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի 16.06.2023թ. N 647-Ա որոշման հավելվածով հաստատված ցանկի 17-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:

2023 թ. մարտի 1-ին ընդունված ՀՕ-49-Ն Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «զ» ենթակետի համաձայն՝ պետական գաղտնիքի շարքին են դասվում նաև Զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումների մասին տեղեկատվությունը, մասնավորապես` պետական գաղտնիք պարունակող ռազմական տեխնիկայի ու սպառազինության, պետական գաղտնիք պարունակող ռազմամթերքի միջոցների ապահովման համար անհրաժեշտ ապրանքերի, աշխատանքների և ծառայությունների, ինչպես նաև ռազմական կարիքների ապահովման նպատակով անշարժ գույքի ձեռքբերման վերաբերյալ տեղեկատվությունը: Նշված տեղեկությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ԶՈՒ կարիքների համար իրականացված գնումների մեջ է մտնում ՀՕՊ միջոցների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում, հրթիռային, համազարկային կրակի ռեակտիվ, հակատանկային համալիրների, հրետանային համակարգերի և միջոցների, ականանետային համակարգերի, ռադիոլոկացիոն և հետախուզական համալիրների, օդերևութաբանական համալիրների, դրանց շահագործման համար ահրաժեշտ սարքավորումների և զոնդավորման միջոցների, հրետանային օպտիկական և հետախուզական սարքերի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,

Ճառագայթային քիմիական նյութերի և սարքավորումների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,

Գեոդեզիական, քարտեզագրական, նավիգացիոն սարքերի և շարժական համալիրների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,

Անօդաչու սարքերի և դրանց համակարգերի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,

Ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,

Ինժեներական տեխնիկայի և զինամթերքի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,

Մարտական և ուսումնա-մարտական ինքնաթիռների և ուղղաթիռների, դրանց պահեստամասերի և սարքավորումների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,

Ավիացիոն սպառազինության ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,

Հրթիռների և հրետանային զինամթերքի, տրանսպորտային լիցքավորման մեքենաների, հրամանատարաշտաբային, կառավարման մեքենաների կամ աշխատատեղերի, հրետանու կրակի կառավարման և սպասարկման սարքերի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,

Սպառազինության, ռազմական տեխնիկայի ու ռազմական նշանակության այլ նյութատեխնիկական միջոցների, հատուկ նշանակության մեքենաների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,

Անձնակազմի հանդերձանքի և իրային այլ գույքի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,

Հրթիռային և այլ տեսակի վառելիքի ձեռքբերում,

Օդային և երկաթուղային տրանսպորտով փոխադրումների ծառայությունների ձեռքբերում,

Զինված ուժերի անձնակազմի սննդի պատրաստման ու մատուցման ծառայությունների ձեռքբերում,

Ամրաշինական կառույցների ձեռքբերման կամ տեղադրման ծառայությունների ձեռքբերում,

Հաղորդակցման և կապի միջոցների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,

Ռադիո և հեռախոսային հսկման համակարգերի, ռադիոհաճախականության վերահաղորդման կայանների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,

Էլեկտրոնային հետախուզական համակարգերի, կոդավորող սարքերի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում,

Որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 28-ից:




Լրահոս