Ինչ ունեցվածք ունի բանտապետի տեղակալ Թադևոս Նալբանդյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Թադևոս Նալբանդյանը պաշտոնին նշանակվեց վերջերս ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով։ Նա առաջ ևս զբաղեցրել է այդ պաշտոնը, սակայն Գրիգոր Մինասյանն ամեն գնով փորձում էր նրան դարձնել ՀՀ բանտապետ։

ArmLur.am-ը ներկայացնում է ինչ ունեցվածքով է Նալբանդյանը դարձել բանդապետի տեղակալ։ Ըստ 2023 թվականին ներկայացված 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի 2008 և 2010 թվականներին միանձնյա սեփականությամբ բնակարան և ավտոտնակ է ստացել ժառանգությամբ։ Բնակարանն ու ավտոտնակը գտնվում են Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում։ Նալբանդյանը նաև շահագործում է ուրիշին սեփականության իրավունքով պատկանող բնակարան, որը գտնվում է Նոր Նորքում։
Տվյալ տարվա սկզբում Նալբանդյանը առկա ունեցել է մեկ տրանսպորտային միջոց 2012 թվականի արտադրության CHEVROLET մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել 2021 թվականին։ Նշված մեքենան հաջորդ տարի՝ 2022 թվականին, վաճառել է 1 մլն 500 հազար դրամով։

Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 4 մլն դրամ, հաշվետու տարվա եկամուտները կազմել են 19 մլն 949 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտներից 9 մլն 210 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, իսկ առկա եկամուտների մյուս մասը՝ գրեթե 10 մլն դրամը, վարկեր են ՀՀ տարբեր բանկերից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 6 մլն 546 հազար դրամ։

Հավելենք նաև, որ Թադևոս Նալբանդյանը նախարար Մինասյանի կուրսեցին է, հենց այս պատճառով էր Մինասյանն ուզում նրան նշանակել «յուղալի» պաշտոնում։ Բանն այն է, որ ստացվեց այնպես, որ Մինասյանի կապերն ու աղբյուրները չբավականացրին կուրսընկերոջը բանտապետի պաշտոնում նշանակել, արդյունքում Նալբանդյանը մնաց նույն պաշտոնին, իսկ ՀՀ Քրեակատարողական ծառայության պետ նշանակվեց Ամբակում Գրիգորյանը։

Էմմա Միքայելյան




Լրահոս