
Ազգային ժողովի նախագահի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել ԱԺ մի քանի աշխատ ակիցներ: Հրաժարականի դիմում ներկայացրածների թվում են ԱԺ նախագահի գլխավոր խորհրդական Վիկտոր Մնացականյանը, ԱԺ նախագահի օգնական Սերգեյ Լոքյանը և ԱԺ մշակույթի հարցերի պատասխանատու Արմինե Անտիկյանը: