
Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը դատարանի դահլիճում կհանդիպի է իր կողմից իրականացված ահաբեկչությունների հետեւանքով մահացածների հարազատների եւ նրանց հետ, ովքեր կենդանի են մնացել ահաբեկչությունից հետո,- հայտնում է Вести-ն, Բերյվիկի գործով հերթական դատական լսումները Օսլոյի շրջանային դատարանում բաց կլինեն բոլոր ցանկացողների համար: Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 22-ին նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը սպանդ էր կազմակերպել Ուտեյա կղզում, որտեղ այդ պահին տեղի էր ունենում Նորվեգիայի աշխատավորական կուսակցության երիտասարդական հավաքը: Բրեյվիկը կրակել էր 69 մասնակիցների վրա։ Մինչ այդ էլ ութը զոհվել էին Օսլոյում նրա իրականացրած պայթյունների հետեւանքով: