Սաշա Կատվալյանը նշանակվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն:
Այս մասին այսօր՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ , հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նշենք, որ Կատվալյանը նախկինում զբաղեցրել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը, այնուհետ՝ նշանակվել Երևանի քաղաքապետի խորհրդական:
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ Սաշա Կատվալյանի կնշանակվի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն։