Վախենում եմ դառնալ անտուն թափառական. Մայք Թայսոն (լուսանկարներ, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

100 ամյակի ամենահայտնի բռնցկամարտիկ Մայք Թայսոնը The Guardian պարբերականի հետ խոսել է սեքսի, վախերի, թմրամիջոցներից կախվածության և ընտանիքի մասին:

«Մարզիչս ցանկանում էր բեյսբոլի մահակով գլխիցս հանել կանանց»

Շատերը Թայսոնի մարզիչ Կաս Դ’ամատոյին համարում են լուսավոր մարդ, ով Թայսոնին հանել էր անչահասների բանտից, բռնցքամարտի միջոցով սովորեցրեց կարգապահության: Այննինչ Թայսոնը հիշում է.

«Կասն ասում էր ինձ համար չպետք է լինի «ոչ» բառը: Մի անգամ, երբ սրտնեղում էի, թե ոչ մի աղջիկ ինձ չի սիրի, նա եկավ բեյսբոլի մահակով և ասաց, որ մտադիր է մահակով հանել կանանց գլխիցս: Ես 14-15 տարեկան էին, երբ նա կոպիտ միջոցներով խրատում ու վախեցնում էր ինձ, արդյունքում խորհուրդներից մնաց մի բան. ես պետք է դառնամ լավագույնը:

1RcTYaG2AqKl2ov1[1]

«Մինչև հիմա վախենում եմ, որ մայրս կքաշի անկյուն ու կսկսի ինձ ծեծել:

Թայսոնի մայրը պատմում է, որ նրա կյանքում կար միայն սեքս, այդ ընթացքում նա հասցրել էր վեներական հիվանդություններով վարակվել, նա դանդաղ գլորվում էր անդունդը: Մոր խոսքերով` Թայսոնին կյանքի բերեցին կանայք. կինը` Կիրին, թմրամոլության դեմ պայքարի փորձագետ Մերլինը, մտերիմ ընկերուհի Հոուպը և փոքր դուստր Միլանան:

pUnLInv0e31Y8XnK[1]

«Սիրում եմ որդիներիս, սակայն աղջնակներս ինձ դարձրել են ավելի նուրբ մարդ: Միշտ ձգտում եմ օգնել նրանց, ինչպես նրանք են ինձ օգնել ժամանակին: Սակայն վախենում եմ, որ չեմ կարող կնոջս ու զավակներիս մասին այն չափով հոգ տանել, որքան նրանք արժանի են: Վախենում եմ, որ իմ կյանքը պարզապես կգլորվի անդունդը, իսկ արդյունքում ես կդառնամ անտուն թափառական:

l1LUw6zR642TCb4A[1]




Լրահոս