Դերասաններ Խորեն Լևոնյանն ու Իշխան Ղարիբյանը երգ ու տեսահոլովակ են հրապարակել:
«Հայրենիքս». այսպես է կոչվում նոր երգը, որի հեղինակները Խորեն Լևոնյանը, Իշխան Ղարիբյանն ու Տիգրան Աթայանն են, գործիքավորումը՝ Արամ Կիրակոսյանինը:
Երգի միջոցով հեղինակները առանձնացնում են արժեքները, որով գնահատում են հայրենիքը և նշում, թե ով կամ ինչ չի կարող այն լինել. «Հայրենիքս հայրեններ են, Կոմիտաս ու Եկմալյան, մաքուր խոսք է, ջինջ հնչյուն… հայրենիքս ես շահել եմ, մագիլներով ես պահել եմ»:
Տեսահոլովակում նկարահանվել են Սամվել Դանիելյանը, Անդրանիկ Խաչատրյանը, Լենդ Մկրտչյանը և այլոք: