Ինչպես ենք թրջվում Խորոն ու ես. Նազենի Հովհաննիսյանը իր և Խորեն Լևոնյանի մասնակցությամբ զվարճալի տեսանյութ է հրապարակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ «Hotel Grand 3» նախագծի երրորդ եթերաշրջանում դերասանական կազմը համալրել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լևոնյանը, Անի Խաչիկյանը, Թաթուլ Փոստանջյանը, Էմմա Ազիզյանը, Լյով Խուրշուդյանը, Հրանուշ Ավոյանը և այլք:

Ավելի վաղ ArmLur.am-ը ներկայացրել էր մանրամասներ հեռուստանախագծից։

Զավեշատալի և բարդ նկարահանումներից մեկով կիսվել է Նազենի Հովհաննիսյանը, որը կերտում է Ադելի կերպարը։

«Թե ինչպիսի էքստրեմալ պայմաններում էինք պատրաստվում հաջորդ տեսարանին «Հոթել Գրանդում» կամ «ինչպես ենք թրջվում ես ու Խորոն, ու ոնց են ֆիլմի բոլոր մասնակիցները օգնելու փոխարեն ՆԿԱՐՈՒՄ։

Հատուկ շնորհակալություն Էմմային, Իննային, Սոֆիին, Նառային, Վիկային ու մնացած բոլորին՝ ջրիկ մեկնաբանություններով համեմելու համար էդ օրը։ Օգոստոսի սկիզբն էր»,- ինստագրամյան իր վջում հրապարակված զվարճալի հոլովակին կից գրել է Նազենին։

Տեսանյութը՝ այստեղ

Մ. Ղ.




Լրահոս